Համագործակցության առաջարկ
Textile Home-ը աշխատում է հյուրանոցների, հյուրատների և մանկապարտեզների հետ։ Առաջարկում ենք այն ամենը, ինչ պետք է սենյակների, լոգարանների և ննջասենյակների համար՝ անկողնային հավաքածուներ, վերմակներ, բարձեր, մատրասի ծածկոցներ, սրբիչներ, խալաթներ և սփռոցներ։
Հյուրանոցների և հյուրատների համար ընտրում ենք ամուր գործվածքներ, որոնք դիմանում են հաճախակի լվացքին։ Մանկապարտեզների համար ունենք մանկական չափերի անկողնային պարագաներ, վերմակներ և սրբիչներ։
Մեծ պատվերների գներն ու ժամկետները քննարկում ենք անհատապես՝ ըստ քանակի և տեսականու։ Պատվերը կառաքենք կամ կարող եք վերցնել մեր խանութից։
Լրացրեք հայտը ներքևում, և մենք կզանգահարենք՝ քննարկելու մանրամասները։
Թողեք հայտ
Գրեք, թե ինչ է պետք ձեզ, և մենք կզանգահարենք՝ քննարկելու տեսականին ու գները։