Textile Home Textile Home
Բաժիններ

Վերադարձ և չեղարկում

Պատվերի չեղարկում

Կարող եք չեղարկել պատվերը, քանի դեռ այն չի ուղարկվել կամ հանձնվել։ Զանգահարեք կամ գրեք մեզ և նշեք պատվերի համարը։ Եթե պատվերն արդեն վճարված է, գումարը կվերադարձնենք ամբողջությամբ։

Վերադարձ և փոխանակում

Չօգտագործված ապրանքը կարող եք վերադարձնել կամ փոխանակել այլ չափի կամ ապրանքի հետ ստանալուց հետո 14 օրվա ընթացքում, եթե պահպանված են ապրանքային տեսքը, պիտակները և օրիգինալ փաթեթավորումը։ Անհրաժեշտ է պատվերի համարը կամ գնման կտրոնը։

Թերի կամ սխալ ապրանք

Եթե ապրանքը թերի է կամ չի համապատասխանում պատվերին, տեղեկացրեք մեզ որքան հնարավոր է շուտ։ Կփոխարինենք ապրանքը կամ կվերադարձնենք գումարը, իսկ առաքման ծախսը մեր հաշվին է։

Ինչպես վերադարձնել

Բերեք ապրանքը մեր խանութներից ցանկացածը կամ զանգահարեք, և կպայմանավորվենք առաքիչի մասին։ Չթերի ապրանքը վերադարձնելիս առաքման ծախսը գնորդի հաշվին է։

Գումարի վերադարձ

Գումարը վերադարձնում ենք նույն եղանակով, ինչով վճարվել է՝ կանխիկը՝ խանութում, քարտով վճարածը՝ նույն քարտին։ Քարտին վերադարձը կատարվում է մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում, ժամկետը կախված է ձեր բանկից։