Textile Home Textile Home
Բաժիններ

Գաղտնիության քաղաքականություն

Ինչ տվյալներ ենք հավաքում

Պատվեր տալիս՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե, առաքման հասցե և մեկնաբանություն։ Հաշիվ բացելիս՝ նաև էլ. հասցեն և գաղտնաբառը, որը պահվում է միայն գաղտնագրված տեսքով։

Ինչու

Տվյալներն օգտագործում ենք միայն պատվերը կատարելու, առաքելու, ձեզ հետ կապվելու և պատվերի կարգավիճակի մասին տեղեկացնելու համար։ Մենք չենք վաճառում և չենք փոխանցում ձեր տվյալները գովազդի համար։

Ում ենք փոխանցում

Միայն այն, ինչ անհրաժեշտ է պատվերի համար՝ առաքիչին կամ ՀայՓոստին (անուն, հեռախոս, հասցե) և բանկին՝ վճարման համար։

Բանկային քարտի տվյալներ

Քարտով վճարելիս քարտի համարը, գործողության ժամկետը և CVV/CVC կոդը մուտքագրվում են բանկի անվտանգ վճարային էջում և փոխանցվում են գաղտնագրված կապով (HTTPS/TLS)։ Textile Home-ը չի տեսնում, չի պահում և չի մշակում ձեր քարտի տվյալները։ Վճարումը կարող է հաստատվել 3-D Secure-ով՝ ձեր բանկի SMS կոդով։

Պաշտպանություն

Կայքն աշխատում է միայն HTTPS-ով, իսկ պատվերների տվյալներին հասանելիություն ունեն միայն պատվերը կատարող աշխատակիցները։

Cookie-ներ

Կայքն օգտագործում է միայն անհրաժեշտ cookie-ներ՝ զամբյուղի, ընտրվածների, մուտքի և լեզվի համար։

Ձեր իրավունքները

Կարող եք պահանջել տեսնել, ուղղել կամ ջնջել ձեր տվյալները՝ գրելով կամ զանգահարելով մեզ («Կապ մեզ հետ» էջ)։ Հաշիվը կարող եք ջնջել նաև պրոֆիլի կարգավորումներում։