Textile Home Textile Home
Բաժիններ

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս պատվիրել։

Ընտրեք ապրանքը, չափը և քանակը, ավելացրեք զամբյուղ և անցեք պատվերի ձևակերպմանը։ Լրացրեք անունը, հեռախոսահամարը, էլ. փոստը և ընտրեք՝ առաքում, թե խանութից վերցնել։

Պե՞տք է գրանցվել պատվիրելու համար։

Ոչ, կարող եք պատվիրել առանց գրանցման։ Եթե գրանցվեք, ձեր պատվերներն ու դրանց կարգավիճակը կտեսնեք «Իմ պատվերները» բաժնում։

Որքա՞ն է տևում առաքումը։

Երևանում առաքիչը պատվերը կբերի 1–3 օրվա ընթացքում։ Առաքման արժեքը կախված է պատվերի գումարից, իսկ որոշակի գումարից սկսած առաքումն անվճար է։ Գները՝ «Առաքում» էջում։

Առաքո՞ւմ եք մարզեր։

Այո, ՀայՓոստով՝ ՀՀ բոլոր մարզեր, 1–7 օրում։ Պատվերը վճարվում է քարտով օնլայն, ծանրոցը ստանում եք ձեր ինդեքսի փոստային բաժանմունքից, իսկ հետևման համարը (Tracking Number) կստանաք էլ. փոստով։ Առաքման գինը կախված է ծանրոցի քաշից՝ տես «Առաքում» էջում։ Գյումրիում կարող եք նաև վերցնել մեր խանութից։

Կարո՞ղ եմ պատվերը վերցնել խանութից։

Այո, անվճար։ Պատվերը ձևակերպելիս ընտրեք «Վերցնել խանութից» և հարմար խանութը։ Կզանգահարենք, երբ պատվերը պատրաստ լինի։

Ինչպե՞ս կարող եմ վճարել։

Երևանում առաքման և խանութից վերցնելու դեպքում՝ կանխիկ (առաքիչին կամ խանութում) կամ քարտով օնլայն՝ պատվերը ձևակերպելիս։ Առաքիչը POS տերմինալ չունի։ Մարզեր առաքման դեպքում՝ միայն քարտով օնլայն։

Ինչպե՞ս իմանամ, որ պատվերս ընդունվել է։

Պատվերից հետո կտեսնեք հաստատման էջը պատվերի համարով և նամակ կստանաք էլ. փոստով։ Կարգավիճակի փոփոխությունների մասին նույնպես կտեղեկացնենք։

Կարո՞ղ եմ փոխել կամ չեղարկել պատվերը։

Այո, քանի դեռ պատվերը չի ուղարկվել։ Զանգահարեք մեզ և նշեք պատվերի համարը։

Ինչպե՞ս ընտրել ճիշտ չափը։

Չափերը նշված են ապրանքի էջում՝ սանտիմետրերով։ Անկողնային հավաքածուի համար չափեք ներքնակը, վերմակի համար՝ անկողնու լայնությունը։ Կասկածի դեպքում զանգահարեք, կօգնենք ընտրել։

Ինչպե՞ս խնամել տեքստիլը։

Հետևեք պիտակի ցուցումներին։ Նոր ապրանքն առաջին անգամ լվացեք առանձին, գունավորը՝ ոչ ավելի, քան 40°C-ում։ Սրբիչների համար փափկեցնող միջոց մի օգտագործեք, որ լավ ներծծեն։

Կարո՞ղ եմ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։

Եթե ապրանքը թերի է կամ չի համապատասխանում պատվերին, զանգահարեք մեզ, և կլուծենք հարցը։ Վերադարձն ու փոխանակումը կատարվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան, չօգտագործված ապրանքի և օրիգինալ փաթեթավորման դեպքում։

Աշխատո՞ւմ եք կազմակերպությունների հետ։

Այո՝ հյուրանոցների, հյուրատների և մանկապարտեզների հետ։ Մանրամասները՝ «Համագործակցության առաջարկ» էջում։